Պետդուման մայիսի 8-ին կդիտարկի Դմիտրի Մեդվեդևի` ՌԴ վարչապետի պաշտոնում հաստատման հարցը, ով նախքան ընդլայնված նիստը կշարունակի խորհրդակցությունները խորհրդարանական խմբավորումների հետ: Նա հանդես կգա ծրագրով, որը կիրականացվի` վարչապետի պաշտոնում իր հաստատվելու դեպքում:
Թեկնածուի` վարչապետի պաշտոնում հաստատելու համար, անհրաժեշտ է մեծամասնություն` առնվազն 226 պատգամավորների ձայներ:
Պետդումայի արտահերթ ընդլայնված նիստը կսկսվի Մոսկվայի ժամանակով 15:00-ին:
ՌԻԱ Նովոստիի տվյալներով, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն անձամբ կժամանի Պետդումա, որտեղ փոքրիկ ելույթ կունենա և կներկայացնի վարչապետի թեկնածու Դմիտրի Մեդվեդևին:
Իր ծրագիրը կներկայացնի նաև ինքը Մեդվեդևը: Ապա ելույթ կունենան խմբակցությունների ներկայացուցիչները, որից հետո քվեարկություն կանցկացվի:





