Ռուսաստանը կպայքարի ԱՄՆ-ից ՀՀՊ համակարգերի իր դեմ չուղղված լինելու երաշխքիներ ստանալու համար, քայլեր կձեռնարկի վիզային ռեժիմի ազատականացման համար և միջոցներ կձեռնարկի ռազմավարական հարձակողական սպառազինության հետագա կրճատման ուղղությամբ: Ինչպես հյատնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը, այդ մասին ավում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրում, որը նա ստորագրել է պաշտոնը ստանձնելու օրը:
Մասնավորապես, ասվում է, որ ԱՄՆ հետ հարաբերություններում հարկավոր է հետևողականորեն պաշտպանել ռուսական մոտեցումները ԱՄՆ ՀՀՊ համակարգի հարցում: Ինչպես նաև «հարկավոր է կայուն ու կանխատեսելի քաղաքականություն վարել հավասարության, ներքին գործերին չմիջամտելու ու փոխադարձ շահերը հարգելու հիման վրա»:





