AM
8 Մայիս 2012 - 11:38 AMT

Ինտերպոլը ձերբակալության հրաման է տվել Իրաքի փոխնախագաh Թարեք ալ Հաշիմիին

Քրեական ոստիկանության միջազգային կազմակերպությունը (Իտերպոլ) այսօր հրաման է տվել ձերբակալել Իրաքի փոխնախագահ Թարեք ալ Հաշիմիին, ով կասկածվում է իր հայրենքում «ահաբեկչական գործունեության աջակցության և ֆինանսավորման մեջ»:

Ալ Հաշիմիին ձերբակալելու հրամանը տրվել է իրաքյան իշխանությունների հարցումի համաձայն, հաղորդել են Լիոնում Ինտերպոլի կենտրոնակայանից:

Իրաքի շիիթական կառավարությունը Նուրի ալ Մալիքի գլխավորությամբ մեղադրում է սունիթ Թարեք ալ Հաշիմիին «մահվան էսկադրոններ» ստեղծելու և քաղաքական հակառակորդների սպանության մեջ: Հաշիմիի և նրա 73 օգնականների ու թիկնապահների դեմ առաջադրվել են շուրջ 300 մեղադրանքներ: