AM
8 Մայիս 2012 - 11:31 AMT

Հայաստանում սկսվել է ՈՒԵՖԱ-ի մարզչական Pro արտոնագրի բարձրագույն դասընթացը

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան առաջին անգամ սկսեց ՈՒԵՖԱ-ի կողմից հաստատված ծրագրով մարզչական Pro արտոնագրի բարձրագույն դասընթացը:

Ինչպես PanARMENIAN.Net – ին տեղեկացրել են ՀՖՖ-ից, դասընթացը կտևի մոտ 1,5 տարի: Դասընթացին մասնակցում են 12 գլխավոր մարզիչներ, ովքեր ներկայացնում են ազգային բոլոր տարիքային հավաքականները, ինչպես նաև բարձրագույն խմբի ակումբները:

Ըստ Pro դասընթացի պահանջների, ունկնդիրները կարող են մասնակցել այս բարձրագույն դասընթաիցն առնվազն մարզչական A կարգի արտոնագրի առկայության դեպքում, ինչպես նաև զբաղվեն մարզչական գործունեությումբ ամենաբարձր մակարդակով:

Pro արտոնագրի բարձրագույն դասընթացի ունկնդիրներն են Հայաստանի ազգային, երիտասարդական և մինչև 19 տարեկանների հավաքականների, ինչպես նաև ակումբների գլխավոր մարզիչներ:

Դասընթացը ղեկավարում է ՈՒԵՖԱ-ի տեխնիկական հրահանգիչ, Հայաստանի երիտասարդական հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Ֆլեմինգ Սերիցլևը: