Ֆրանսիայի նորընտիր նախագահ Ֆրանսուա Օլանդը և նախկին նախագահ Նիկոլյա Սարկոզին մասնակցել են Փարիզում Հաղթանակ կամարի տակ Հավերժական կրակի մոտ ծաղկեպսակ դնելու արարողությանը՝ ի հիշատակ Երկրորդ համաշխարհային պատերազմում զոհվածների: Այդ մասին հաղորդում է «Ինտերֆաքսը»՝ մեջբերելով ֆրանսիական ԶԼՄ-ները:
Օլանդը և Սարկոզին միասին ծաղկեպսակ են դրել անհայտ զինվորի շիրիմին Հաղթանակի օրը, որը Ֆրանսիայում նշվում է մայիսի 8-ին:
Սարկոզին հրավիրել է Օլանդին միաժամանակ հարգել հերոսների հիշատակը, ցույց տալով, որ Ֆրանսիան միասնական ազգ է՝ նույն արժեքներով և նույն պատմությամբ:





