Մայիսի 23-ին տեղի կունենա տնտեսական հարցերի վերաբերյալ Եվրամիության անդամ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական նիստը:
Ինչպես հաղորդել է Եվրոպական խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպեյը, հանդիպմանը կմասնակցեն ԵՄ անդամ պետությունների և կառավարությունների ղեկավարները:
Կողմերը կքննարկեն Եվրամիության տարածքում տնտեսական աճի արագացման միջոցները, հաղորդում է Ինտերֆաքսը:





