AM
8 Մայիս 2012 - 13:42 AMT

Իրաքի փոխնախագահը պատրաստ է կանգնել դատարանի առջև

Իրաքի փոխնախագահ Թարիք ալ-Հաշիմին պատրաստակամություն է հայտնել կանգնելու դատարանի առջև, եթե ապահովվի «արդար դատավարություն», նա վստահ է իր անմեղության մեջ, հաղորդում է Ֆրանս Պրես գործակալությունը` հղում կատարելով քաղաքական գործչի կայքին:

«Եթե արդար, ոչ քաղաքականացված դատավարության հնարավորություն լինի, և եթե ինձ իմ անվտանգության և իմ սահմանադրական իրավունքների (պահպանման) երաշխիքներ տրամադրվեն, ես պատրաստ եմ ներկայանալ դատարանի առջև անգամ Բաղդադում, քանի որ վստահ եմ իմ անմեղության հարցում»,- մեջբերում է գործակալությունը ալ-Հաշիմիի կայքում տեղակայված հայտարարությունը:

Ավելի վաղ Ինտերպոլը թույլատրել է ձերբակալել Իրաքի փոխնախագահ Թարիք ալ-Հաշիմիին: