AM
11 Մայիս 2012 - 07:55 AMT

Լիբիայի գծով ՄԱԿ հատուկ ներկայացուցիչ. Քադդաֆիի մոտ 4000 կողմնակիցներ ռազմագերիների բանտերում են գտնվում

Լիբիայում նախկին առաջնորդ Մուամմար Քադդաֆիի մոտ 4000 կողմնակիցներ ռազմագերիների համար բանտերում են, հաճախ նրանց ներկայությունն այնտեղ գաղտնի է պահվում, իսկ նրանց հանդեպ կտտանքներ են կիրառվում: Նման տեղեկություններ է տրամադրել Լիբիայի գծով ՄԱԿ հատուկ ներկայացուցիչ Իան Մարտինը, հաղորդում է France 24-ը:

Նա հիշեցրել է, որ նախորդ ամիս Միսուրատայի շրջակայքում գտնվող նման մի բանտում մի քանի մարդ մահացել է խոշտանգումներից: «Անհարիր վերաբերմունքի ու խոշտանգումների փորձերը» շարունակվում են»,-ասել է Իան Մարտինը,-ասել է ՄԱԿ հատուկ ներկայացուցիչը:

Քադդաֆին տապալվեց քաղաքացիական պատերազմի արդյունքում, որում հակակառավարական ուժերին սատարում էր ՆԱՏՕ-ն:

Նոր իշխանություններին դեռևս չի հաջողվում լուծել զինյալ աշխարհազորայինների ինտեգրման հարցը, հայտնում է ՌԲԿ-ն: