Ինդոնեզիայում Sukhoi SuperJet-100 վթարի վայրում 10 մարմին է հայտնաբերվել, գրում է բլոգեր Սերգեյ Դոլյան, որը գտնվում է որոնողական աշխատանքների համակարգման օպերատիվ շտաբում:
Մայիսի 9-ին ցուցադրական թռիչքի ժամանակ վթարի է ենթարկվել ռուսական SSJ-100 ինքնաթիռը: Ինքնաթիռի կործանման վայրը գտնվում է Ջակարտայից ոչ հեռու, դժվար հասանելի վայրում՝ Սալակ լեռան ստորոտում 1500 մ բարձրության վրա, հայտնում է ՌԲԿ-ն:
Ինքնաթիռում եղել է 45 մարդ, նրանցից 25 Ինդոնեզիայի քաղաքացիներ եյ, ինդոնեզական ավիաընկերությունների ներկայացուցիչներ:
Առաջին սերիական SSJ-100-ը առաքվել է «Արմավիա» ավիաընկերությանը 2011թ. ապրիլի 19-ին:





