AM
11 Մայիս 2012 - 10:10 AMT

Ըստ մայաների նոր օրացույցի մինչ աշխարհի վերջը դեռ 7 հազար տարի կա

Ջունգլիներով պատված Գվատեմալայի հյուսիսում գտնվող մայաների քաղաքներից մեկի փլատակներում հայտնաբերվել է ևս մեկ օրացույց: Ինչպես հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը, ենթադրվում է, որ դա ժամանակի հաշվարկային համակարգերի երբևէ հանդիպած ամենահին գտածոն է:

Ուսումնասիրությունից հետո գիտնականները հաստատեցին, որ հայտնաբերված օրացույցի գրառումները մասնակիորեն համընկնում են մայաների մեկ այլ օրացույցի հետ, որտեղ որպես աշխարհի վերջը նշված է 2012թ. դեկտեմբերի 21-ը: Սակայն, ըստ նոր հայտնաբերված օրացույցի, աշխարհի վերջի մասին ոչ մի հիշատակում չկա և դրա համաձայն, աշխարհը դեռ գոյություն կունենա առնվազն 7 հազար տարի:

«Մայաների օրացույցները այնպես են կազմած, որ շարունակում են հաշվարկել ժամանակը միլիարդավոր տարիներ առաջ, տրիլիոններ և օկտիլիոններ»,-ասել է Բոստոնի համալսարանի ներկայացուցիչ Ուիլյամ Սատուրնոն: