Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն պաշտոնական գրություն է ստացել ձյուդոյի միջազգային ֆեդերացիայից: Այն հաստատել է, որ Հայաստանի ներկայացուցիչներ Հովհաննես Դավթյանը (60 կգ ) և Արմեն Նազարյանը (66 կգ) միջազգային պաշտոնական մրցումներում վաստակել են անհրաժեշտ քանակի միավորներ և նվաճել են Լոնդոնի օլիմպիական խաղերում ձյուդոյի մրցաշարին մասնակցելու իրավունք, հաղորդում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
Հայաստանի անկախացումից հետո հայ ձյուդոիստներից օլիմպիական խաղերին մասնակցել են Արսեն Գևորգյանը (1996 թ. Ատլանտա) ,Վարդան Ոսկանյանը (2000 թ . Սիդնեյ ) , Արմեն Նազարյանը /(2004 թ . Աթենք) , Արմեն Նազարյանը և Հովհաննես Դավթյանը (2000 թ. Պեկին):





