AM
12 Մայիս 2012 - 10:36 AMT

Բջջային հեռախոսների ու համակարգիչների չարաշահումը բացասաբար է ազդում հոգեկան առողջության վրա

Բջջային հեռախոսների ու համակարգիչների չափազանց ակտիվ օգտագործումը բացասաբար է ազդում երիտասարդների հոգեկան առողջության վրա՝ առաջացնելով քնի խախտումներ, դեպրեսիվ ախտանիշեր և սթրեսի բարձր մակարդակ: Նման եզրակացության է եկել Գյոտեբորգի Սալգրենի ակադեմիայի հետազոտող Սարա Տոմեն:

Տոմեի հետազոտմանը մասնակցել է 4,1 հազար մարդ, իսկ հարցման է ենթարկվել տեխնոլոգիաների 32 հազար ակտիվ օգտատեր: Հետազոտությունը տևել է մեկ տարի, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: