AM
12 Մայիս 2012 - 10:37 AMT

ՀԱՀ-ում բախվել են ինքնաթիռն ու գնացքը

Չափազանց արտասովոր պատահար է տեղի ունեցել ՀԱՀ-ում՝ բախվել են ինքնաթիռն ու գնացքը: Թեթև Cessna ինքնաթիռը արտահերթ վայրէջք է կատարել տեխնիկական անսարքությունների պատճառով: Ինքնաթիռը դուրս է եկել թռիչքուղուց և գլորվել է բլրի ստորոտով ու կանգ առել երկաթգծի վրա:

Տառացիորեն մի քանի վայրկյանից ինքնաթիռի ֆյուզելյաժը հայտնվել է բեռնատար վագոնների տակ: Բարեբախտաբար, ինքնաթիռի երկու ուղևորները հասցրել են դուրս թռչել խցիկից, սակայն լուրջ վնասվածքներ են ստացել: