AM
14 Մայիս 2012 - 12:21 AMT

Իրանական «Ֆաջր» արբանյակի գործարկումը նշանակված է մայիսի 24-ին

Իրանական «Ֆաջր» արբանյակի («Արշալույս») արձակումը նշանակված է մայիսի 24-ին: Այդ մասին ԻՌՆԱ գործակալությանը հաղորդել է ԻԻՀ Ավիացիոն-տիեզերական տեխնոլոգիաների զարգացման կազմակերպության ղեկավար Մեհիդ Ֆարահին:

Նրա խոսքով, տիեզերական սարքը ուղեծիր է դուրս բերվելու «Սաֆիր 1-Բ» հրթիռի կողմից: Արբանյակը զգալիորեն գերազանցում է իր նախորդներին դրանում կիրառված տեխնոլոգիաների տեսանկյունից: