AM
14 Մայիս 2012 - 08:47 AMT

Հայաստանի հակադոպինգային կազմակերպությունը դարձել է «Սպորտում դոպինգի դեմ պայքարի» մրցույթի հաղթող

Հայաստանի հակադոպինգային կազմակերպությունը երեք տարվա կենսագրություն ունի և երկրորդ տարին անընդմեջ դարձել է ՅՈՒՆԵՍԿՈ –ի ` «Սպորտում դոպինգի դեմ պայքարի» մրցույթի հաղթող:

ՅՈՒՆԵՍԿՈ – ի հիմնադրամը այս անգամ շուրջ 20 հազար դոլար է տրամադրել Հայաստանի հակադոպինգային կազմակերպությանը: Ծառայության պետ, կենսաբանական գիտությունների դոկտոր Արեգ Հովհաննիսյանն նշել է, որ գումարը կտրամադրեն հակադոպինգային ծառայության աշխատանքների կատարելագործման, համապատասխան փաստաթղթերի ստեղծման, իրենց կազմակերպության գործունեությունը ու հեղինակությունը միջազգային չափանիշներին հասցնելու համար:

Մինչև այժմ աշխարհում միջազգային հավաստագրի է արժանացել ընդամենը 20 երկիր: