Տնտեսական նահանջի պատճառով Իտալիայի հասարակությունը սկսում է «պառակտվել», հայտարարել է վարչապետ Մարիո Մոնտին՝ դիմելով Արեցոյի համալսարանի ուսանողներին: Նա հորդորել է ողջ ազգին չհանձնվել ու համախմբել տնտեսության կրճատման ու գործազրկության աճի պատճառով, հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը:
«Այժմ մեր երկիրը շատ լարված իրավիճակում է, այն անխուսափելիորեն կաճի ապագայում: Գործազրկությունը կրակի վրա յուղ կլցնի ու ազգի միասնությունը կվտանգվի»,-ասել է վարչապետը:
Մոնտին հավաստիացրել է քաղաքացիներին, որ այս զոհողություններն արդարացիորեն կհատուցվեն ապագայում: Նա կոչ է արել նաև թույլ չտալ, որ տնտեսական ճգնաժամը վերաճի «մշակութայինի», երբ դասակարգերի շերտավորումն ատելություն կառաջացնի:
Այն պահից ի վեր, երբ Մարիո Մոնտին ստանձնեց նախարարների կաբինետի կառավարումը, սկսվեց բյուջետային ծախսերի կրճատման ծրագիրը:





