AM
14 Մայիս 2012 - 13:25 AMT

Երևանի դպրոցներում վերջին զանգը կհնչի մայիսի 25-ին

Այս տարի վերջին զանգը մայրաքաղաքի դպրոցներում կհնչի մայիսի 25-ին: Այս մասին հայտնել է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը, հավելելով, որ քաղաքապետ Տարոն Մարգարյանը պատասխանատու բոլոր կառույցներին հանձնարարել է խիստ ուշադրություն դարձնել ինչպես դպրոցներում դրամահավաքության կանխարգելմանը, այնպես էլ նախատեսվող միջոցառումների ժամանակ շրջանավարտների անվտանգության ապահովմանը: