AM
14 Մայիս 2012 - 15:36 AMT

Իրանցի ռեփերը, ում այաթոլլան հեռակա կարգով մահապատժի է ենթարկել, Գերմանիայում ոստիկանություն է դիմել

Իրանցի ռեփեր Շահին Նաջաֆին, ով բնակվում է Գերմանիայում, ոստիկանություն է դիմել այաթոլլա Սաֆի Գոլպայգանիի հասցեին բողոքով, հաղորդում է WDF-ը: Երաժիշտը վախենում է իր կյանքի համար կապված նրա հետ, որ այաթոլլան իր վերաբերյալ հրամանագիր է հռչակել մահապատժի մասին: Այաթոլլան ռեփերի երգերից մեկի տեքստը վիրավորական էր համարել իսլամի համար: