AM
15 Մայիս 2012 - 05:50 AMT

Հունաստանում կառավարություն ստեղծելու մասին բանակցությունները կշարունակվեն այսօր

Հունաստանի նախագահ Կառլոս Պապուլիասը երեքշաբթի կշարունակի բանակցությունները կուսակցությունների առաջնորդների հետ: Երկուշաբթի կառավարական կոալիցիայի հնարավոր մասնակիցների հետ հանդիպումը արդյունք չի տվել, հաղորդում է Ինտերֆաքսը: Պապուլիասը երկուշաբթի հանդես է եկել տեխնիկակական կառավարություն ստեղծելու մասին առաջարկով, որում ներառված կլինեն միայն ոչ քաղաքական գործիչներ, հաղորդում են տեղի ԶԼՄ-ները:

Նախագահն այս առաջարկությունն արել է երկուշաբթի օրը` երեք կուսակցությունների առաջնորդների հետ հանդիպման ժամանակ: