AM
15 Մայիս 2012 - 06:05 AMT

Իրանում մահապատժի է ենթարկվել միջուկային ոլորտում աշխատող գիտնականի մարդասպանը

Մայիսի 15-ի առավոտյան Թեհրանում կախաղան է բարձրացվել 24-ամյա «իսրայելցի լրտեսը», ով մեղավոր է ճանաչվել իրանցի գիտնականին սպանելու համար: Այս մասին հաղորդում է lenta.ru-ն` հղելով Associated Press-ին: Իրանի քաղաքացի Մաջիդ Ջամալի Ֆաշին մահապատժի է ենթարկվել պրոֆեսոր Մասուդ Ալի Մոհամմադի սպանության համար:

Հարցաքննությունների ժամանակ Ֆաշին խոստովանել է, որ ծրագրում էր այլ սպանություններ ևս, սակայն հետագայում հրաժարվել է դրանք իրականացնելու գաղափարից:

Ինչպես հաղորդում է Associated Press-ը, վերջին մի քանի տարիների ընթացքում սպանվել է առնվազն 5 իրանցի գիտնական, որոնք աշխատում էին միջուկային ոլորտում: Թեհրանը կարծում է, որ այդ կերպ ԱՄՆ-ն և Իսրայելը փորձում են խոչընդոտել իրանական միջուկային ծրագրին: