ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման սեպտեմբերին չի մասնակցի Ասիական-Խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (ԱԽՏՀ) գագաթաժողովին, հայտնում է DW-ն: Հանդիպումը կանցնի Վլադիվոստոկում ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության համագումարից հետո, որտեղ Օբաման, հավանաբար, կհայտարարվի դեմոկրատների թեկնածու նախագահական ընտրություններում: Սպիտակ տան ներկայացուցիչ Ջեյ Քարնին արել է այդ հայտարարությունը՝ ելույթ ունենալով Նյու Յորքում լրագրողների առջև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այն հայտարարությունից մի քանի օր անց, որի համաձայն Պուտինը չի մասնակցի «մեծ ութնյակի» գագաթաժողովին Քեմփ Դևիդում, հայտնում է AFP գործակալությունը, հայտնում է «Ռոյթերսը»:
ԱՄՆ ներկայացուցիչն ըմբռնումով էր մոտոցել Օբամայի որոշմանը:





