AM
15 Մայիս 2012 - 10:06 AMT

«Իրանի ժողովրդի մոջահեդների կազմակերպությունը» կհանվի ԱՄՆ ահաբեկչական կազմակերպությունների ցանկից

ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը շուտով վերջնական որոշում կկայացնի «Իրանի ժողովրդի մոջահեդների կազմակերպություն» (ԻԺՄԿ) ահաբեկչական խմբավորումների ցուցակից հանելու մասին, հայտնում է «Ինտերֆաքսը»՝ հղում անելով իրանական «Պրես ՏՎ» հեռուստաալիքին:

Կազմակերպության անդամները վայելում էին Իրաքի նախկին նախագահ Սադդամ Հուսեյնի աջակցությունը, որը նրանց համար ճամբար էր հիմնել Դիյալա գավառում՝ Իրանի հետ սահմանին: Իրանցի դիսիդենտները մարտնչում էին Բաղդադի կողմից իրանա-իրաքյան պատերազմի ժամանակ: