AM
15 Մայիս 2012 - 07:20 AMT

«Հայացք». Համատիրությունները հաշվեհամարներ չունեն

«Սա խայտառակություն է ։ Փաստորեն քաղաքի բոլոր թաղապետարանները «քյաշ» փողով են աշխատում։ Պատկերացնում եք` ամսական ինչ ահռելի գումար են հավաքում յուրաքանչյուր ընտանիքից։ Եվ «քյաշ» փողը տանում են թաղապետարաններ։ Հետո երևի «Ոսկե հորթի» Պանիկովսկու նման բաժանում են` էս ինձ, էս քեզ, էս` Օսապ Իբրահիմովիչին։ Ճիշտ է` աղբի համար հաշվեհամար կա։ Բա մնացա՞ծը։ Ի՞նչ է մտածում կառավարությունը։ Ինչու՞ հաշվեհամարներ չունեն համատիրություները։ Ինչու՞ են ժողովրդից հավաքած «քյաշ» փողերը շալակած ման տալիս»,–գրում է «Հայացքը»։