AM
15 Մայիս 2012 - 16:00 AMT

ԱՊԼ-ն տեղափոխել է մայիսի 16-17-ին նախատեսվող սիրիական ընդդիմության նիստը

Մայիսի 16-17 Կահիրեում սիրիական ընդդիմության նախատեսվող ժողովը տեղափոխվել է , հայտարարել է Արաբական պետությունների լիգայի քարտուղարությունը: Համաժողովի նպատակն էր մշակել «ընդհանուևր դիրքորոշում ընդդիմության բոլոր ներկայացուցիչների շրջանում` Սիրիայում իշխող ռեժիմի վրա ճնշում գործադրելու համար»:

Մինչ այդ, ընդդիմության ներկայացուցիչները Սիրիայի ներսում և նրա սահմաններից դուրս, սկզբունքորեն տարբեր դիրքորոշումների են հարում:

Սիրիայում մոտ մեկ տարի է չեն դադարում բախումները զինված ընդդիմության և կառավարական զորքերի միջև: ՄԱԿ-ի տվյալների համաձայն, երկրում այս ընթացքում զոհերի թիվը գերազանցում է 9 հազարը: