AM
15 Մայիս 2012 - 16:20 AMT

Օլլանդը Ֆրանսիայի վարչապետ է նշանակել սոցիալիստական խմբակցության ղեկավար Ժան-Մարկ Էյրոյին

Օլլանդը Ֆրանսիայի վարչապետ է նշանակել Ազգային ժողովի սոցիալիստական խմբակցության ղեկավար, Նանտի քաղաքապետ Ժան-Մարկ Էյրոյին: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին` հղելով Ելիսեյան պալատին:

Էյրոյին հանձնարարվել է նաև ձևավորել նոր կառավարություն:

Ավելի վաղ այս պաշտոնին հավակնում էին Սոցիալիստական կուսակցության առաջին քարտուղար Մարտին Օբրին, նախընտրական քարոզարշավի ղեկավար Պյեր Մոսկովիչին և քարոզչության պաշտոնական ներկայացուցիչ Մանուել Վալսը:

Էյրոն կփախարինի վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնին, ով կառավարությունը ղեկավարել էՆիկոլյա Սարկոզիի նախագահության 5 տարիների ընթացքում: