Թեհրանը պետք է լուրջ առաջարկներ առաջադրի իր միջուկային ծրագրի վերաբերյալ, եթե ցանկանում է խուսափել Իսրայելի կողմից հարվածից: Իրանական իշխանություններին նման նախազգուշացում է կատարել Թուրքիայի ղեկավարությունը: Նախազգուշացումը կատարվել է, չնայած նրան, որ Իրանը համաձայվել է բանակցություններ վարել արևմտյան տերությունների հետ ատոմային նախագծի մասին: Ինչպես սպասվում է, բանակցությունները վերսկսվելու են գալիք շաբաթ Բաղդադում, սակայն Թուրքիայի իշխանությունները կարծում են, որ Իրանն ուղղակի ժամանակ է ձգում և չի փորձում լուրջ ելք գտնել իրավիճակից, գրում է ԻՌԻԲ-ը:





