AM
16 Մայիս 2012 - 14:53 AMT

«The Wall Street Journal». ԱՄՆ-ը մասնակից է 34 քրդերի մահվան մեջ թուրքական բանակի ավիահարձակման ժամանակ

Նոր փաստաթղթի հրապարակումը դիմակազերծել է Պենտագոնի մասնակցությունը 34 քրդերի մահվան մեջ անցած տարվա դեկտեմբերին թուրքական բանակի ավիահարձակման ժամանակ, հաղորդում է World bulletin-ը:

«The Wall Street Journal» թերթը, մեջբերելով Պենտագոնի ներկայացուցչին, գրում է, որ ամերիկյան անօդաչու սարքը հետևել է քրդական քարավանին Թուրքիայի արևելքում, որից հետո Թուրքիայի կործանարարները հարված են հասցրել խաղաղ գյուղացիներին: