ՄԱԳԱՏԷ-ի նախկին ինսպեկտոր Ռոբերտ Քելլեյի խոսքով, իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ գործակալության զեկույցը հիմնվում է բամբասանքների և գուշակությունների վրա:
Ռոբերտ Քելլեյը հայտարարել է, որ ՄԱԳԱՏԷ-ի նոյեմբերի հաշվետվությունը, որը պնդումներ էր պարունակում Իրանի միջուկային գործունեության բնույթի մասին, հիմնվում է հնացած տեղեկությունների վրա:
ԱՄՆ և Արևմուտքի մի շարք պետություններ Իրանին մեղադրում են միջուկային զենքի ստեղծման մեջ: Թեհրանը բոլոր մեղադրանքները հերքում է` պնդելով, որ իր միջուկային ծրագիրը կրում է բացառապես խաղաղ բնույթ:





