Վարուժան փողոցում «Երևան Ջուր» ՓԲԸ-ն վերջերս 300 մմ տրամագծով խիստ վթարված թուջե խողովակը, որի երկարությունը ավելի քան 200 մմ է, փոխարինել էր նոր ջրագծով: Իսկ մայիսի 16-ին տարածքի ջրամատակարարումը կարգավորելու նպատակով ընկերության «Արևմուտք» շահագործման տնօրինության «Շահումյան» տեղամասի աշխատակիցները Վարուժան-Վանտյան խաչմերուկում կառուցում էին դիտահոր և տեղադրում 2 փական: Ինչպես նշել է տեղամասի գլխավոր ճարտարագետ Արսեն Սիմոնյանը, ստեղծվող ջրաբաշխիչ հանգույցը թույլ կտա նախ` բարձրացնել վարչական շրջանի բաշխիչ ցանցի կառավարելիությունը, այնուհետև` վերանորոգման կամ շինարարական աշխատանքների դեպքում Մալաթիայի-Սեբաստիայի զգալի մասի փոխարեն ջրազրկել միայն առանձին փողոցներ ու թաղամասեր, նվազագույնի հասցնելով Արարատյան 1-2 զանգվածների, Սեբաստիա փողոցի 141, 141/1, 141/2, 141/3, 141/5 և 60, 62 համարների, Մեծարենց, Ծերենց փողոցների ու նրբանցքների, Շահումյանի 1-7, 14 փողոցների ու նրբանցքների, Կուրղինյան, Դ.Վարուժան, Շրջանային, Դուրյան, Վանթյան, Տիտով, Ի.Օրի, Մալաթիա, Մանուկյան, Ջիվանի, Մամիկոնյան, Բատիկյան, Միքայելյան, Ոսկանյան փողոցների և հարակից տարածքների սպառողներին պատճառվող անհանգստությունը:





