Սփյուռքի հայ համայնքներում ազգային ինքնության պահպանմանն ու արմատավորմանը, երիտասարդների շրջանում հայոց լեզվի իմացության մակարդակի բարձրացմանը,Սփյուռքի ԶԼՄ-երի գործունեությանը, ինչպես նաև համայնքների ինքնակազմակերպմանն աջակցության, ուսուցիչների վերապատրաստման նպատակով ՀՀ սփյուռքի նախարարությունը Երևանի պետական համալսարանի հենքի վրա 2012թ. կազմակերպում է «Սփյուռք» ամառային դպրոցը:
Նախարարությունից հայտնում են, որ «Սփյուռք» դպրոցում գործելու են դասընթացներ հինգ ուղղություններով՝ Հայոց լեզվի արագացված դասընթաց, Ազգային երգի ու պարի խմբավարների, պարուսույցների վարպետության դասընթացներ, Կրթօջախների տնօրենների, կազմակերպիչների և ուսուցիչների, վերապատրաստում,փյուռքահայ երիտասարդ առաջնորդների դասընթաց և Սփյուռքի լրագրողների դասընթաց:





