Այսօրվա դրությամբ չկա ԲՈՒՀ-երի ընդլայնման ծրագիր, մայիսի 17-ին Հայաստանի կառավարությունում հայտարարել է կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը` մեկնաբանելով լուրերն այն մասին, որ Կոմիտասի անվան Կոնսերվատորիան միավորվելու է ԵՊՄՀ հետ: «Հատկապես ցանկանում են ընդգծել, որ Կոնսերվատորիան, ելնելով կրթական առանձնահատկություններից, չի կարող միավորվել որևէ ԲՈՒՀ-ի հետ»,-ընդգծել է նախարարը:
Այս առնչությամբ, նախարարն ընդգծել է, որ ոչ կառավարությունը, ոչ էլ նախարարությունը տվյալ պահին չունեն ապագայում ԲՈՒՀ-երի ընլայնման ծրարգրեր, «քանի որ նման խնդիր մեր առջև չի ծառանում»:





