AM
17 Մայիս 2012 - 13:23 AMT

Մայիսի 18-ին ՀՀ քաղաքացիներին կներկայացվի Հնդկաստանի ITEC ծրագիրը

«Հայ – Հնդկական բարեկամություն» ՀԿ-ն Հայաստանում Հնդկաստանի դեսպանատան հետ համատեղ մայիսի 18-ին` ժամը 18:30-ին, հրավիրում է մասնակցելու Անի Պլազա հյուրանոցում կայանալիք միջոցառմանը, որի ընթացքում կներկայացվի Հնդկաստանի միջազգային տեխնիկական և տնտեսական համագործակցության (ITEC) ծրագիրը, որը նախաձեռնվել է հայ-հնդկական երկկողմանի հարաբերությունների քսանամյակի կապակցությամբ` Հնդկաստանի դեսպանատան հետ համատեղ: Ծրագիրը մեկնարկել է 1964թ.-ի սեպտեմբերի 15-ին` որպես Հնդկաստանի կառավարության աջակցությամբ իրականացվող երկկողմանի ծրագիր: Ամեն տարի Հնդկաստանի Արտաքին Գործերի նախարարությունը կազմակերպում է ուսումնական դասընթացներ ITEC ծրագրի շրջանակներում: Հայաստանում Հնդկաստանի դեսպանատունը ծրագրին մասնակցելու համար հարցազրույցներ է անցկացնում: Այս դասընթացներն ընդգրկում են տեղեկատվական տեխնոլոգիաների և հեռահաղորդակցության, կառավարման, փոքր բիզնեսի, գյուղական զարգացման և այլ ոլորտներ: