AM
18 Մայիս 2012 - 06:21 AMT

Արսեն Մխիթարյանը մասնակցել է Եվրոպայի հանդբոլի ֆեդերացիայի սեմինարին

Վիեննայում Եվրոպայի հանդբոլի ֆեդերացիան այդ մարզաձևի տեսուչների սեմինար էր անցկացրել, որին մասնակցում էր նաև Հայաստանի ներկայացուցիչ Արսեն Մխիթարյանը: Ներկաների համար դասախոսություններ են կարդացել Եվրոպայի հանդբոլի ֆեդերացիայի մեթոդական և մրցումների կազմակերպական աշխատանքների պատասխանատուներ Հելմուտ Հյորիչը և Մարկուս Գլասերը: Խոսվել է եվրոպական գավաթային մրցաշարերի, որակավորման փուլի մրցամարտերի, խաղի կանոններում կատարված փոխությունների և մի շարք այլ հարցերի մասին:, հաղորդում է Հայաստանի հանդբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

Հետո մասնակիցները թեստերի են պատասխանել` 30 հարցի, նաև անգլերեն մեկնաբանություններ կատարել: Տրվել է 45 րոպե:

Մխիթարյանը հաջողությամբ է հանձնել քննությունը և այսուհետ ևս կշարունակի սպասարկել միջազգային հանդիպումներ:

Նա որպես տեսուչ միջազգային հանդիպումներ է սպասարկում 2001-ից, եվրոպական կարգի մրցավար է: Նա նախկինում զբաղեցրել է Հայաստանի հանդբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղարի պաշտոնը: Մխիթարյանը Հայաստանի վաստակավոր մարզիչ է, ներկայումս Երևանի Աջափնյակ համայնքի համալիր մարզադպրոցի տնօրենն է: