AM
18 Մայիս 2012 - 06:44 AMT

«Ժամանակ». 100-120 մլն դոլար ընտրակաշառքը հայ ժողովրդի «քթներից կբերեն»

«Ժամանակը» գրում է, որ ընտրակաշառք վերցրած քաղաքացիները նույնիսկ իրենք գիտակցում են, որ բաժանած գումարներն օլիգարխները փորձելու են «հետ բերել», ինչի համար առաջին հերթին թանկացնելու են սպառողական ապրանքները: 1994-1998թթ ԿԲ նախագահ, տնտեսագետ Բագրատ Ասատրյանը «Ժամանակի» հետ զրույցում վստահաբար ասել է, որ ապրանքների գներն առաջիկայում կթանկանան: «Քթներից կբերեն հայ ժողովրդի: Մոտ 100-120 մլն դոլար բաժանել են, բայց 2-3 ամսում հեշտությամբ հետ կբերեն»,- ասել է Բ. Ասատրյանը: