AM
18 Մայիս 2012 - 11:03 AMT

ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչ Քոֆի Աննանը առաջիկայում կայցելի Սիրիա

Սիրիական ճգնաժամի կարգավորման հարցերով ՄԱԿ-ի և ԱՊԼ-ի հատուկ ներկայացուցիչՔոֆի Աննանը առաջիկայում կայցելի Սիրիա: Այս մասին մայիսի 18-ին հայտարարել է նրա մամլո քարտուղար Ահմեդ Ֆաուզին:

«Կարող ենք առաջիկայում ակնկալել այց: Այս մասին մենք հայտարարել էինք ավելի վաղ: Հատուկ դեսպանորդը դիտարկում է Սիրիա այցելելու հրավերը, սակայն դեռ ժամկետներ սահմանված չեն»,-հաղորդել է Ֆաուզին: Նա նաև խոստովանել է, որ, հնարավոր է, Սիրիա այցելելուց հետո Աննանն այցելի նաև տարածաշրջանի այլ երկրներ: