AM
19 Մայիս 2012 - 07:44 AMT

ՄԱԿ ԱԽ-ն պատժամիջոցներ է սահմանել Գվինեա Բիսաուի ռազմական խունտայի առաջնորդների դեմ

ՄԱԿ Անվտանգության խորհուրդը պատժամիջոցներ է սահմանել Գվինեա Բիսաուի ռազմական խունտայի առաջնորդների դեմ, որոնք ռազմական հեղաշրջում են կատարել ապրիլի 12-ին: Նրանց մուտքը ՄԱԿ անդամ երկրների տարածք արգելվում է, հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը:

ԱԽ-ն սպառնացել է Գվինեա Բիսաուին ֆինանսական պատժամիջոցներով ու զենքի առաքման էմբարգոյով: ԱԽ բանաձևով պահանջվում է «անհապաղ քայլեր ձեռնարկել վերականգնելու համար սահմանադրական կարգն ու զորքերին վերադարձնել զորամասեր»: