Չինաստանի իշխանությունները թույլ են տվել կույր իրավապաշտպան Չեն Գուանչենին այսօր լքել հիվանդանոցն ու ընտանիքի հետ մեկնել ԱՄՆ: Նրանց իրազեկել են, որ կարող են «հավաքել իրերն ու մեկնել Չինաստանից», հայտնել է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: «Ես մեկնեցի հիվանդանոցից և արդեն օդանավակայանում եմ, մենք դեռ անձնագրեր չենք ստանում»,-ասել է իրավապաշտպանը «Ռոյթերս» գործակալությանը:
Իրավապաշտպանի ճակատագրով զբաղվել է պետքարտուղար Հիլարի Քլինթոնը Չինաստան այցելության ժամանակ: Նա հայտնի դարձավ հանրությանը՝ փաստաթղթեր հրապարակելով չինացի գյուղացիների իրավունքների խախտման վերաբերյալ:





