AM
19 Մայիս 2012 - 11:01 AMT

Տիմոշենկոյին հիվանդանոցում այցելել է Եվրախորհրդարանի փոխնախագահը

Այսօր առավոտյան Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյին հիվանդանոցում այցելել է Եվրախորհրդարանի փոխնախագահ Յացեկ Պրոտասևիչը, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: Նա մտադիր է նախկին վարչապետի հետ քննարկել նրա «առողջական վիճակը, բուժման հարցրեն ու ներքաղաքական իրավիճակը երկրում»: Այցելությունից հետո Պրոտասևիչը հանդես կգա ճեպազրույցով:

Նախօրեին Եվրախորհրդարանի փոխնախագահը Կիևում հանդիպել է գլխավոր դատախազ Վիկտոր Պշոնկայի հետ: Ուրբաթ օրը Ուկրաինայի նախագահը հայտարարեց, որ Տիմոշենկոյի արտերկրում բուժվելու հարցը կլուծվի գործող օրենսդրության շրջանակներում:

Ավելի վաղ Գլխավոր դատախազությունը հայտարարել էր, որ դատապարտյալների համար արտերկրում բուժման հնարավորություն նախատեսված չէ: