Բոլոր հիմքերը կան մտածելու, որ Սիրիայի հակամարտությանը մասնակցում է նաև մի երրորդ կողմ: Այդ մասին Ժնևում լրագրողներին է հայտնել Սիրիայի հարցով ՄԱԿ և ԱՊԼ հատուկ դեսպանորդի մամլո քարտուղար Ահմադ Ֆաուզին, հայտնում է MIGnews-ը: «Սիրիայի հակամարտության մեջ երրորդ տարր է հայտնվել, ինչը մտահոգիչ է: Մենք զբաղվում ենք այդ գործով»,-ասել է նա: Ֆաուզին պարզաբանել է, որ երրորդ կողմի մասին խոսելով, հատուկ դեսպանորդի գրասենյակը նկատի ունի միջադեպերն ու պայթյունները, որոնց, հավանաբար, մասնակից չեն ոչ կառավարությունը, ոչ ընդդիմությունը:
Նախօրեին ՄԱԿ գլխավոր քարտուղարը հայտարարեց, որ Դամասկոսում տեղի ունեցած պայթյունների ետևում «Ալ Քայեդան» է կանգնած:
Մայիսի 10-ին Դամասկոսում պայթյունի հետևանքով առնվազն 55 մարդ է զոհվել, 372 վիրավորվել է:





