AM
19 Մայիս 2012 - 08:35 AMT

Սեուլում կքննարկեն Հյուսիսային Կորեայի միջուկային խնդիրը

Մայիսի 21-ին Սեուլում եռակողմ խորհրդակցություններ տեղի կունենան Հարավային Կորեայի, ԱՄՆ ու Ճապոնիայի բարձրաստիճան ներկայացուցիչների հետ, հայտնում է «Ռոսիյսկայա գազետա»-ն: Բանակցությունների ընթացքում կքննարկվի Հյուսիսային Կորեայի միջուկային խնդիրը: Այդ մասին հայտնել է ԱԳ ու արտաքին առևտրի նախարարության ներկայացուցիչը:

Վերջին շրջանում Հյուսիսային Կորեան ուժեղացրել է քննադատությունը Հարավային Կորեայի հանդեպ: Մասնավորապես, Հյուսիսային Կորեայի ներկայացուցիչները սպառնում են ոչնչացնել Հարավի կառավարությունը «3-4 րոպեում»: Սեուլն ի պատասխան հայտարարեց, որ պատրաստ է չեզոքացնել Փհենյանի ցանկացած սադրանք: