Հզոր պայթյուն է տեղի ունեցել Սիրիայի Դեր էլ Զոր քաղաքում, կան զոհեր, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը: Ըստ ականատեսների, ռումբը պայթել է ռազմական հետախուզության վարչության մոտ: Այնուհետև փոխհրաձգություն է սկսվել: Հալեպում գնդակոծվել է «Բաաս» իշխող կուսակցության գրասենյակը:
Չնայած գործող հրադադարին և ՄԱԿ դիտորդների ներկայությանը, իրավիճակը շատ բարդ է մնում: Մայիսի 10-ին ահաբեկչության արդյունքում Դամասկոսում 10 մարդ մահացավ:





