AM
20 Մայիս 2012 - 14:13 AMT

ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր քարտուղարը Թեհրան կմեկնի քննարկելու Իրանի միջուկային ծրագիրը

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Յուկիա Ամանոն մեկօրյա այցով Իրան կժամանի կիրակի երեկոյան, որպեսզի բանակցություններ վարի իրանական իշխանությունների հետ, հաղորդում է Fars գործակալությունը՝ հղում կատարելով ՄԱԳԱՏԷ-ում Իրանի ներկայացուցիչ Ալի Ասքար Սոլթանիեի հայտարարությանը:

Ծրագրվում է, որ Ամանոն բանակցություններ կվարի ՄԱԳԱՏԷ-ում Իրանի ներկայացուցիչ Սոլթանիեի և Իրանի գլխավոր միջուկային բանակցող Սայիդ Ջալիլիի հետ:

Ուղևորության ժամանակ Ամանոյին կուղեկցեն ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տեսուչ Հերման Հաքերթսը և քաղաքականության հարցերով գլխավոր տնօրենի օգնական Ռաֆայել Գրոսսին: