AM
21 Մայիս 2012 - 07:12 AMT

Դմիտրի Մեդվեդևի կառավարությունն արդեն ձևավորված է, այսօր նախագահը կհաստատի նրա կառուցվածքը

Ռուսաստանի նոր վարչապետ Դմիտրի Մեդվեդևի կառավարությունն արդեն ձևավորվել է և այսօր նախագահ Վլադիմիր Պուտինը պետք է հաստատի նախարարների կաբինետի կառուցվածքը: Այդ մասին հայտնում է «Վեդոմոստի» պարբերականը:

Ըստ պարբերականի, կառավարության վերին շերտը, ի տարբերություն ստորինի, քիչ կփոխվի: Ինչպես և խոստացել է Մեդվեևը, կառավարությունում յոթ փոխնախագահ կլինի: