AM
21 Մայիս 2012 - 07:46 AMT

Իտալիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 7-ի

Իտալիայի Էմիլիա-Ռոմանիա շրջանում տեղի ունեցած ուժեղ երկրաշարժի զոհերի թիվը հասել է 7-ի: Ինչպես հայտնում է «Վեստի.ռու»-ն, հղում անելով տեղական ԶԼՄ-ներին, հիվանդանոցում մահացել է 86-ամյա մի կին:

Երկրաշարժը 6 մագնիտուդ ուժգնությամբ տեղի է ունեցել լույս մայիսի 20-ի գիշերը: Տուժել է մոտ 50 մարդ: Քանդվել են տասնյակ շենքեր, այդ թվում պատմական արժեք ունեցող:

Բարեբախտաբար կանգուն է մնացել Ֆերրարայի խորհրդանիշը՝ դուքս դՙԷստեի պալատը, թեև այն ևս տուժել է, քանդվել է աշտարակներից մեկը:

Տուժած շրջանների իշխանությունները դիմել են երկրի ղեկավարությանը՝ այդ շրջաններում արտակարգ իրավիճակ հայատարարելու պահանջով: