Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Ջիվանի փողոցում գտնվող գարեջրի գործարանը մայիսի 21–ին հրդեհվել է։ Գործարանի պահեստային մասում այրվել են շշերի պլաստմասե արկղերը։ Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ հրդեհը մեկուսացվել, այնուհետև մարվել է։





