Մայիսի 20-ին կայացել են Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 9-րդ տուրի հանդիպումները: Տուրի կենտրոնական խաղում «Փյունիկը» 4 անպատասխան գնդակ է ուղարկել «Բանանցի» դարպասը: «Ուլիսը» 1:0 հաշվով առավելության է հասել «Գանձասարի» նկատմամբ, «Միկան» 4:2 հաշվով հաղթել է «Իմպուլսին»: «Շիրակն» էլ 4:0 հաշվով ուժեղ է գտնվել «Արարատից»:
Առաջնության մրցաշարային աղյուսակը 20 միավորով գլխավորում է «Միկան», «Գանձասարն» ու «Շիրակը» 16-ական միավորով զբաղեցնում են համապատասխանաբար 2-րդ և 3-րդ տեղերը:
Բարձրագույն խմբի առաջնության 10-րդ տուրը կկայանա մայիսի 26-ին և 27-ին:





