Գրոսմայստեր Վարուժան Հակոբյանը Սենթ Լուիսում ավարտված ԱՄՆ-ի առաջնությունում 11 հնարավորից վաստակել է 6 միավոր եւ գրավել 4-րդ տեղը: 8,5 միավորով չեմպիոն է դարձել Հիկարու Նակամուրան:
Գրոսմայստեր Տաթև Աբրահամյանը ԱՄՆ-ի կանանց առաջնությունում 9 հնարավորից վաստակել է 4,5 միավոր և գրավել 6-րդ տեղը: 7-ական միավորով 1-2-րդ տեղերը բաժանել են Աննա Զատոնսկիխը և Իրինա Կրաշը: Չեմպիոնուհու հարցը կորոշի նրանց լրացուցիչ մրցախաղը:





