AM
21 Մայիս 2012 - 07:43 AMT

ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ իր ՀՀՊ համակարգն ուղղված չէ Ռուսաստանի դեմ

«ՆԱՏՕ-ի ՀՀՊ համակարգն ուղղված չէ Ռուսաստանի դեմ և չի խարխլի Ռուսաստանի զսպման ռազմավարական ուժերը»,-ասվում է ՆԱՏՕ-ի անդամ երկրների առաջնորդների Չիկագոյում ընդունված հայտարարության մեջ, հայտնում է Ինտերֆաքս գործակալությունը:

«Ափսոսանք հայտնելով Ռուսաստանի այն հայտարարությունների առնչությամբ, որ կարող են ՆԱՏՕ-ի ՀՀՊ համակարգի դեմ ուղղված միջոցներ ձեռնարկվել, մենք ողջունում ենք Ռուսաստանի պատրաստակամությունը՝ շարունակել երկխոսությունը ՀՀՊ շուրջ ընդհանուր մոտեցումներ գտնելու շուրջ»,-ասվում է փաստաթղթում: