AM
21 Մայիս 2012 - 08:22 AMT

Եմենում ահաբեկչության արդյունքում 40 զինծառայող է զոհվել

Առնվազն 40 մարդ է զոհվել Եմենի մայրաքաղաքում զորահանդեսի փորձի ժամանակ: Ինչպես հայտնում է Լենտա. Ռուն, Agence France-Presse-ի վրա հղումով, պայթյունը տեղի է ունեցել մայիսի 21-ին: Ըստ «Ռոյթերսի», ահաբեկչությունն ուղղված է եղել հենց զինվորականների դեմ: Զորահանդեսը պետք է կայանար մայիսի 22-ին, որին պետք է ներկա գտնվեր նաև երկրի նախագահ Աբդ Ռաբբո Մանսուր Հադին: