AM
21 Մայիս 2012 - 09:20 AMT

ԿԳՆ. Դպրոցականների ծեծի դեպքերը հազվագյուտ են ու քննադատելի

Կրթության և գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ օրերս համացանցում լայն տարածում ստացած տեսագրություններին, որտեղ անչափահաս դպրոցականները միմյանց դաժան ծեծի էին ենթարկում:

Ըստ նրա` նման դեպքերը հազավագյուտ են և խիստ քննադատելի. «Այդ ուղղությամբ բոլորս աշխատանք ունենք տանելու: Բոլոր տեղերում պետք է նկատելի և քննադատելի լինի այս տեսակ ագրեսիան, այստեղ կարևոր է նաև հասարակության արձագանքը»:

ԿԳՆ վարչության պետը նշեց, որ նման դեպքերում իրենք փորձում են ճշտել, թե որ դպրոցում է եղել դեպքը, խոսել և՛ տնօրինության, և՛ աշակերտների ծնողների հետ: